Հետևեք մեզ։

ՔՊ նիստում քննարկվել են արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված հարցեր

22:40, 10 հունվար 2024
ՔՊ նիստում քննարկվել են արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված հարցեր

Հունվարի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Հայտնում են կուսակցությունից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արեն Մկրտչյանի թեկնածությունը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական դպրոցի աշխատանքների մեկնարկի ժամկետների և ձևաչափի մասին։