Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա (լուսանկարներ, տեսանյութ)

00:45, 11 հունվար 2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա (լուսանկարներ, տեսանյութ)
 
Հունվարի 10-ին, ժամը 14:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն-Սիսիան ավտոճանապարհին առատ ձյան պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 բեռնատար ավտոմեքենա:
 
Տեսանյութն՝ այստեղ։