Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Zagreb Open միջազգային մրցաշարի հաղթողն է։
Եզրափակիչում նրա մրցակիցը 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ռահման Մուսա Ամուզադխալիլին էր, ով վնասվածքի պատճառով հրաժարվեց պայքարից։
Մինչև եզրափակիչը Թևանյանը երեք հաղթանակ էր տարել։