Հետևեք մեզ։

Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում. ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից. Լևոն Քոչարյան

10:04, 11 հունվար 2024
Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում. ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից. Լևոն Քոչարյան

Եթե մտածում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, մոլորված էիք: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

 

Նա նաեւ նշել է. «Իսկ, եթե Ադրբեջանի նախագահի հարցազրույցից հետո դեռևս այդպես եք մտածում, ապա պարզապես կտրված եք իրականությունից (մեղմ ասած): Ե՞րբ ենք հասկանալու, որ հնարավոր չէ գազանի հետ բանակցել, երբ գլուխդ գտնվում է նրա երախում:

 

Ի՞նչ անել.

 

1.Ազատվել գազանի բերան հասցրած իշխանությունից

 

2.Վերակառուցելով հարաբերությունները դաշնակիցների հետ՝ լծվել գլուխներս գազանի երախից դուրս բերելուն և հզորանալուն

 

3.Ավելի ուժեղ դիրքերից բանակցել»: