Հետևեք մեզ։

Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ

10:20, 11 հունվար 2024
Փաշինյանի սանիկ Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ։ Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։

 

Նշենք, որ Խուդաթյանը, ըստ հրապարակումների, Փաշինյանի սանիկն է։

 

Հիշեցնենք, որ Արմավիրի արդեն նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվեց անցյալ շաբաթ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Արագածի վերանորոգված դպրոցի սանհանգույցում պարզեց, որ տեղադրված ցնցուղն անորակ է։

 

Նշենք նաև, որ Դավիթ Խուդաթյանը Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարն է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի սանիկը։