Հետևեք մեզ։

Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենան 10մ գլորվել է ու հայտնվել դաշտում. հայտնաբերվել է ՊՆ ծառայողի դին

10:22, 11 հունվար 2024
Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին մեքենան 10մ գլորվել է ու հայտնվել դաշտում. հայտնաբերվել է ՊՆ ծառայողի դին

Հունվարի 11-ին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին “Volkswagen” մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով` մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր։