Հետևեք մեզ։

Սիսիան-Երևան ճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով խցանվել է 80 բեռնատար

11:16, 11 հունվար 2024
Սիսիան-Երևան ճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով խցանվել է 80 բեռնատար

Հունվարի 10-ին, ժամը 16։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան ճանապահահատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում առկա է բեռնատար ավտոմեքենաների խցանում:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ֊փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և  Գորայքի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ձյան և մերկասառույցի պատճառով առկա է մոտ խցանված 80 բեռնատար։

Փրկարարները խցանումից դուրս են բերել 49 բեռնատար ավտոմեքենա: