Հետևեք մեզ։

ՀՀ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է - 7-ից -10 աստիճանի․ Իջևանում ձյան բարձրությունը կազմել է 20 սմ

11:40, 31 մարտ 2023
ՀՀ որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է - 7-ից -10 աստիճանի․ Իջևանում ձյան բարձրությունը կազմել է 20 սմ
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով․ տեղեկացնում են Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից։

Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։
 
Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։ Իջևանում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 20սմ, Սևանում՝ 13սմ, Ճամբարակում՝ 10սմ։

Մարտի 31-ին մինչև կեսօր հանրապետության առանձին շրջաններում, կեսօրից հետո դեպի երեկո և մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ։ Լուսադեմից սկսած ցիկլոնի ուժն աստիճանաբար կթուլանա։

Առաջիկա երկու օրերին սպասվող ցածր ջերմաստիճանի կանխատեսումների մեջ փոփոխություններ չկան։