Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետի պաշտոնում կատարած աշխատանքի համար և առաջարկեց այդ պաշտոնում նշանակել Դավիթ Խուդաթյանին, ինչին միաձայն կողմ արտահայտվեցին կառավարության անդամները։