Հետևեք մեզ։

500 000 դրամ տուգանքը՝ հարկադիրի տակ, զրոյացնելու համար պետք է վճարվի 250 000 + 6000 դրամ․ Նիկոլ Փաշինյան

13:17, 11 հունվար 2024
500 000 դրամ տուգանքը՝ հարկադիրի տակ, զրոյացնելու համար պետք է վճարվի 250 000 + 6000 դրամ․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց նոր օրենքի նախագիծը, ըստ որի՝ եթե 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս մասը կներվի։ Նախագծով սահմանվում է նաև, որ տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում նշանակվող տուգանքը չափից պակաս կլինի  20 տոկոսով։

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե քաղաքացին գրանցվում է roadpolice.am կայքում և նշում, որ ցանկանում է տուգանքների վերաբերյալ ծանուցումները ստանալ էլեկտրոնային տարբերակով, ապա սահմանված տուգանքը կլինի 20 տոկոս պակաս․ «Եթե քաղաքացին էս գլխից գրանցվում է roadpolice.am կայքում և ասում է, որ էս էլեկտրոնային հասցեին ստանա իր ծանուցումները, տուգանքից 20 տոկոս զեղչ է ստանում։ Ծանուցումը ստանալու պահից 15 օրվա ընթացքում վճարումը կատարելու դեպքում 30 տոկոս պակաս է վճարում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

Փաշինյանը նշեց, որ եթե այս պահին կա ժամկետանց վճարման խնդիր, որը ԴԱՀԿ-ում է, եթե դրա կեսը վճարում է քաղաքացին, ապա մնացած հատվածը ներվում է։

 

«Ենթադրենք՝ մարդն ունի 500 հազար դրամ տուգանք՝ հարկադիրի տակ, եթե մենք նրան ասենք՝ կեսը վճարեք, զրոյանում է, պարզվում է՝ էլի բան պիտի վճարի, ինչքա՞ն պետք է վճարի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Լեւոն Բալյանը պատասխանեց․ «250 հազար դրամի դեպքում կատարողական ծախսը այսօրվա իրավակարգավորումով 5 տոկոս է, 12500, որից էլ նվազելու է 50 տոկոս, ինչքան որ նվազել է հիմնական պարտավորության գումարից»։

 

«Այսինքն 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար պետք է վճարվի 250000 + 6000 դրամ»,- եզրափակեց Փաշինյանը։