ՀՀ նախկին փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը նշանակվել է դեսպան։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ նախագահի հրամանագրից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վահե Գևորգյանին նշանակել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին)»,-ասվում է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով՝ վարչապետի առաջարկությամբ՝ Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Թաիլանդի Թագավորությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հիշեցնենք, որ երեկ Վահե Գևորգյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։
Նա փոխարտգործնախարար էր նշանակվել 2021-ի սեպտեմբերին։