Ամեն օր պետք է արթնանալ ու կատարել այն խնդիրները, որոնք ուժեղացնում են Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանը դուրս կգա ՀՀ օկուպացված տարածքներից և որ մեր միասնականությունը կստիպի հակառակորդին հետ գնալ։
«Նախ պետք է փորձել խաղաղ ճանապարհով»,- ասել է Քոչարյանը և Նշել, որ Ալիևի հայտարարություններին բոլոր մակարդակներում պատասխան կտրվի։