Հետևեք մեզ։

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենում հութիների թիրախներին. մանրամասներ լարված իրավիճակի մասին (տեսանյութեր)

04:26, 12 հունվար 2024
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենում հութիների թիրախներին. մանրամասներ լարված իրավիճակի մասին (տեսանյութեր)

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան սկսել են հարվածներ հասցնել Եմենում հութիների թիրախներին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Ուրբաթ գիշեր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարձակվել են Եմենի ապստամբ Անսար Ալլահի (հութիների) շարժման դիրքերի վրա՝ երկրի արևմուտքում գտնվող Հոդեյդա նավահանգստային քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։

 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հութիների թիրախների վրա հարձակումներն իրականացվում են Կարմիր ծովից։

 

Al Hadath-ը հայտնում է, որ պայթյուններ են տեղի ունենում Սանա, Սաադա, Հոդեյդա, Թաիզ և Դամար քաղաքներում։

 

Հոդեյդա նավահանգստային քաղաքի ծայրամասերը, որտեղ, ըստ Al Hadath-ի, գտնվում են հութիների կարևոր թիրախները, ակտիվորեն հրետակոծվում են։

Եմենի մայրաքաղաք Սանայում երեք պայթյուն է լսվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Քիչ անց Պենտագոնը պաշտոնապես հաստատել է Եմենին հասցված հարվածները. «Մենք հարձակվել ենք Եմենում հութիների մոտ 10 օբյեկտների վրա։ Խոցվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության կենտրոններ և զենքի պահեստներ»։

Հութիների դիրքերին հարվածներ են հասցվում ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից, գրում է Reuters-ը։

 

Al Mayadeen-ն էլ հայտնում է, որ Եմենի զինված ուժերը սկսել են հրթիռների զանգվածային արձակումը:

 

Ավելի վաղ Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հավաստիացրել էր, որ պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օդային հարվածներ հասցնեն Եմենին։

 

Նշենք, որ նախօրեին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիներն անօդաչու սարքերով, բալիստիկ և հականավային հրթիռներով հարձակվել են Իսրայելին աջակցող ամերիկյան նավի վրա։

 

Տեսանյութերն` այստեղ։