Հետևեք մեզ։

Ըստ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝ ընդդիմադիր Մհեր Սահակյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Վլադիմիր Վարդանյանին

13:04, 31 մարտ 2023
Ըստ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի՝  ընդդիմադիր Մհեր Սահակյանը մարմնական վնասվածքներ է  պատճառել Վլադիմիր Վարդանյանին

Hayastan.newsհայտնել էր, որ ԱԺ-ում ծեծկռտուք է գրանցվել, իրավապահները բաժին են տարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ ՔՊ-ի վարկածով՝ նա «հարձակվել է և մարմնական վնասվածքներ է պատճառել» Վլադիմիր Վարդանյանին։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր տեղեկությունը։

Նա գրել է․ «Քիչ առաջ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: Այս խայտառակ խուլիգանությունը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք»:

«Հայաստան» դաշինքի տեսակետը  ներկայացնելու համար չի հաջողվում կապ հաստատել խմբակցության պատգամավորների հետ, նրանք հեռախոսազանգերին չեն պատասխանում։