Հետևեք մեզ։

Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն․ Պետդեպի խոսնակ

10:28, 12 հունվար 2024
Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն․ Պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ը հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հնարավորությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով  Հարավային Կովկասում Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուի Բոնոյի այցից հետո խաղաղ գործընթացում կողմերի միջև առաջընթացի մասին հարցին: 

 

«Մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է կայուն խաղաղություն: Դա մի բան է, որի ուղղությամբ գերատեսչությունը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել դրանում», - ասաց նա: