Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Փրկարարները BMW-ի տակից դուրս են բերել մահացած կնոջ մարմինը և պատգարակով մոտեցրել դիատարին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև: