ԱՄՆ-ի հարվածները Եմենին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Եմենի վրա ԱՄՆ օդային հարվածները անգլո-սաքսոնների կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի այլասերման և միջազգային իրավունքի լիակատար անտեսման ևս մեկ օրինակ են՝ տարածաշրջանում իրավիճակը սրելու իրենց ապակառուցողական նպատակների համար», - գրել է նա: