Հետևեք մեզ։

Իսրայելի կառավարությունը նախօրոք ծանուցվել է Եմենում ԱՄՆ-ի հարվածների մասին․ ԶԼՄ

11:35, 12 հունվար 2024
Իսրայելի կառավարությունը նախօրոք ծանուցվել է Եմենում ԱՄՆ-ի հարվածների մասին․ ԶԼՄ

Իսրայելի կառավարությունը նախօրոք ծանուցվել է Եմենում ԱՄՆ-ի հարվածների մասին և բարձր զգոնության մեջ է հութի ապստամբների ցանկացած պատասխանի համար։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։


Իսրայելցի պաշտոնյան, ով ասում է, որ իր կառավարությունը նախնական ծանուցում է ստացել Եմենում հարվածների մասին, ասել է, որ երկիրը բարձր զգոնության մեջ է հութիների և այլ իրանամետ անձանց արձագանքի համար:

 

Հիշեցնենք, որ ուրբաթ գիշեր ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան 23 ավիահարված են հասցրել Եմենի տարբեր շրջանների չորս նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Սանայում, Հոդեյդայում, Թաիզում և Սաադայում։ Պենտագոնը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ ԱՄՆ-ը գործընկերների հետ համակարգելով հարվածներ է հասցրել Եմենում հութիների թիրախներին։ Հութիները հայտարարել են, որ պատասխան հարձակումներ են իրականացնում ամերիկյան և բրիտանական ռազմակայանների և օբյեկտների վրա: