ԵԱՏՄ ընդհանուր կաթսայից ստացվող մուտքների մասով 32 տոկոսով գերազանցվել է նախորդ տարվա ցուցանիշը։ Այս մասին տարեկան ամփոփխիչ ասուլիսում հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։
Նա նշել է, որ ՀՀ-ից գանձվող մաքսատուրքերը փոխանցվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե և այնտեղից փոխանցվում է պետական բյուջե։
«2023թ.-ին ՀՀ-ի կողմից գանձվել և ԵԱՏՄ բյուջե է փոխանցվել 187,5 մլրդ դրամ, իսկ ՀՀ-ն ԵԱՏՄ ընդհանուր բյուջեից ստացել է շուրջ 73 մլրդ դրամ։ Եթե համեմատություն դնենք մեր գանձածի համեմատ, ապա 114,5 մլրդ դրամով պակաս է»,-ասել է Թամազյանը։