Մամուլում հրապարակումներ կան, որ խնջույքի ժամանակ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչի քաղաքացի է վիրավորվել, իսկ ինքը դիմել է փախուստի։
Hayastan.news-ի հարցին, թե ինչ պարզաբանում ունի ՔԿ-ն, ռեստորանում ինչ միջադեպ է գրանցվել, ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, այդ կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
«Կատարվում է նախաքննություն։ Կա տուժած անձ։ Այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ նախաքննության շահերից ելնելով»,-ասաց նա։
Հիշեցնենք,որ Տիրան Խաչատրյանը ՀՀ ազգային հերոսի կոչմանն է արժանացել 2020-ին։