Հետևեք մեզ։

Կան նույնականացված մասունքներ, որոնք հարազատները հրաժարվում են հուղարկավորել. պետությունն իր վրա պետք է վերցնի այդ պատասխանատվությունը. Ավանեսյան

13:11, 12 հունվար 2024
Կան նույնականացված մասունքներ, որոնք հարազատները հրաժարվում են հուղարկավորել. պետությունն իր վրա պետք է վերցնի այդ պատասխանատվությունը. Ավանեսյան

44-օրյա պատերազմների հետևանքով կան մասունքներ, որոնք մի քանի անգամ փորձաքննվել են, այդ թվում՝ արտերկրում, արդյունքները նույնն են եղել, սակայն հարազատները հրաժարվում են հուղարկավորել։ Այս մասին ասուլիսում ասել է Անահիտ Ավանեսյանը։

 

Նախարարի խոսքով՝ արդեն իսկ հաստատված դեպքերի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն։

 

«Պետք է հուղարկավորություն իրականացվի, դրանց իրականացման ֆորմատն ու սկզբունքները, որ լինեն հնարավորինս ընդունելի»,- նշեց Ավանեսյանը և հավելեց, որ հուղարկավորության պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի պետությունը։