Հետևեք մեզ։

ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումն Ուկրաինային. Քիրբի

13:40, 12 հունվար 2024
ԱՄՆ-ն դադարեցրել է զենքի մատակարարումն Ուկրաինային. Քիրբի

ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ռազմական օգնության վերջին փաթեթը, որի համար նախատեսված էր 250 մլն դոլարի ֆինանսավորում:

 

Այս մասին հայտնել Է Սպիտակ տան ԱԱԽ ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:

 

Նրա խոսքով՝ զենքի և ռազմատեխնիկայի մատակարարումն Ուկրաինային դադարեցվել է նմանօրինակ ծրագրերի համար բյուջետային միջոցների բացակայության պատճառով և հավելել՝ նոր փաթեթների շուրջ քննարկումներ են տարվում: