Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 9-րդ տարին։
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել Ավետիսյանների շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:
Հիշեցնենք, որ Գյումրիում 2015 թվականի հունվարի 12-ին, պաշտոնական վարկածով, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դաժանաբար սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին, այդ թվում երկու մանկահասակ փոքրիկներին: Պերմյակովը, հիշեցնենք, դատապարտվեց ցմահ ազատազրկման և տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն: