Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրում, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը և, ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կոտայքում ոստիկանները հայտնաբերել են և վնասազերծել Տիրան Խաչատրյանին․ Shamshyan.com
14:24, 12 հունվար 2024