Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբազյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Կառավարությունից։
Այսօր նա նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր աշխատանքից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ի կառավարության նիստում որոշում ընդունվեց , համաձայն որի՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու կազատի վարչապետը։