Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Կիև․ նա այցից առաջ Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակն է խոստացել

15:09, 12 հունվար 2024
Մեծ Բրիտանիայի վարչապետն այցելել է Կիև․ նա այցից առաջ Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակն է խոստացել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հունվարի 12-ին Կիև կատարելիք այցից առաջ խոստացել էր անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը փոխանցել Ուկրաինա։ «Սա կլինի անօդաչու թռչող սարքերի ամենամեծ խմբաքանակը, որը երբևէ փոխանցվել է Ուկրաինա օտարերկրյա պետության կողմից», - ասվում է ՄԹ վարչապետի հայտարարության մեջ, որը մեջբերում է բրիտանական կառավարությունը:

Անօդաչուների մեծ մասն արտադրվելու է Միացյալ Թագավորությունում, սակայն երկրի պաշտպանության գերատեսչությունը կներգրավի նաև օտարերկրյա գործընկերներ՝ Կիև «անօդաչու թռչող սարքերի մատակարարումը զգալիորեն մեծացնելու համար»:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սունակն արդեն Կիևում է։