Հետևեք մեզ։

Գիշերը Նովոսիբիրսկի փողոցները հեղեղվել են տաք ջրով (տեսանյութ)

15:56, 12 հունվար 2024
Գիշերը Նովոսիբիրսկի փողոցները հեղեղվել են տաք ջրով (տեսանյութ)

Գիշերը Նովոսիբիրսկի փողոցները հեղեղվել են տաք ջրով։ Լենինսկի թաղամասում ջեռուցման մայրուղու վրա խողովակ է պայթել, ավելի քան 237 տուն մնացել է առանց էլեկտրականության և ջերմության։ Ճանապարհներին մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել։ Դատախազությունը հետաքննություն է սկսել, հարուցվել է քրեական գործ։ Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ժամը 20:00-ն, հայտնում են տեղի քաղաքապետարանից:

Տեսանյութն՝ այստեղ։