Հետևեք մեզ։

Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային Կարմիր ծովը «արյան ծովի» վերածելու փորձի մեջ

16:28, 12 հունվար 2024
Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային Կարմիր ծովը «արյան ծովի» վերածելու փորձի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիների) թիրախների վրա անհամաչափ ուժ կիրառելու և Կարմիր ծովը «արյան ծովի» վերածելու փորձի մեջ։

«Նրանք անհամաչափ ուժ են կիրառել, փորձում են Կարմիր ծովը վերածել արյան ծովի։ Իսրայելը նույնն է անում Պաղեստինում»,- լրագրողների հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի նախագահը։ «Ներկայումս տարբեր ալիքներից մենք իմանում ենք, որ հութիները հաջողությամբ են արձագանքում»: