Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։
Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ Լ․Մ․-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել։
Միաժամանակ իրազեկում ենք, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ․Ա․-ն Քրեակատարողական ծառայության պետի 08․01․2024թ․ հրամանով ազատվել է ծառայությունից։