Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Եղվարդի խճուղում ծառայություն կատարելիս իրավախախտման համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրավախախտումը չարձանագրելու համար 40-ամյա վարորդը փորձել է փաստաթղթերի հետ գումար փոխանցել:
Նա կաշառք տալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Կատարվում է նախաքննություն: