Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի պարտավորություններն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սունակն ու Զելենսկին համաձայնագիր են ստորագրել

18:29, 12 հունվար 2024
Մեծ Բրիտանիայի պարտավորություններն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սունակն ու Զելենսկին համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է «European Truth» հրատարակությունը, որի թղթակիցը ներկա է եղել ստորագրման արարողությանը։ Այժմ Սունակը այցով Կիևում է։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Մեծ Բրիտանիայի պարտավորություններն այս փաստաթղթով ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին»։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը հայտարարել էր, որ կողմերը «կստորագրեն պատմական երկկողմ համաձայնագիր անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, և որ Մեծ Բրիտանիան կդառնա G7-ի առաջին երկիրը, որը կկնքի հատուկ համաձայնագիր անվտանգության երաշխիքների վերաբերյալ», որը անդամ երկրները խոստացել են տրամադրել Կիևին: 

Համաձայնագիրը վերաբերում է հետախուզական տեղեկատվության փոխանակմանը, կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանը, բժիշկների և զինվորականների վերապատրաստմանը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Բացի այդ, համաձայնագիրը կպարտավորեցնի Մեծ Բրիտանիային «խորհրդակցել Ուկրաինայի հետ» Ռուսաստանի Դաշնության հետ հերթական հակամարտության դեպքում և Կիևին տրամադրել «հրատապ և երկարաժամկետ աջակցություն» պաշտպանության հարցերում: