ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Տիգրան Հարությունյանը, Սամվել Հայրապետյանը, Արամ Հակոբյանը և Անդրանիկ Սիմոնյաննազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Սամվել Հայրապետյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Արամ Հակոբյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- նշված է համապատասխան որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում, համաձայն որոնց՝ ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին նշանակում և ազատութմ է երկրի վարչապետը։
Այդ փոփոխութփյամբ պայմանավորված՝ այսօր նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից և վարչապետի որոշմամբ վերանշանակվեց այդ պաշտոնին։