«Հարազատներս չգիտեն էլ, որ այսօր զորացրվում եմ։ Ուզում եմ գեղեցիկ անակնկալ մատուցել մերոնց»,-ՊՆ-ի փոխանցմամբ ասել է
զորացրվող զինծառայող Սեմյոն Մովսեսյանը։
«Պատվով ծառայեցի պատվո պահակային վաշտում. ամենից շատ միջոցառումների մասնակցած զինվորներից եմ։ Վերջերս՝ դեկտեմբերին, պաշտպանության նախարարի կողմից էլ պարգևատրվել եմ ժամացույցով։
Ամեն հայ երիտասարդ պարտավոր է ծառայել, իր երկրի զինվորը լինել։ Ասում են՝ բանակը խիստ ուսուցիչ է, որի տված դասերն ամբողջ կյանքումդ պետք են գալիս»,-ասել է նա։
Հարազատներս չգիտեն էլ, որ այսօր զորացրվում եմ․ զորացրվող զինծառայող
19:07, 12 հունվար 2024