Անհամբեր սպասում եմ միասին աշխատելուն՝ Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն ու գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ:
Այս մասին X-ի իր միկրոբլոկում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորելով Ստեֆան Սեժուրնեին Ֆրանսիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու առիթով:
«Սրտանց շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար նշանակվելու առիթով և լավագույնն եմ մաղթում՝ իր բարձր առաքելության համար»,- գրել է Միրզոյանը։