Հետևեք մեզ։

Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև Հայաստանը․ դեսպան

20:43, 12 հունվար 2024
Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև Հայաստանը․ դեսպան

Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Տարեկան 9,6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։