Հետևեք մեզ։

Ուզում եմ զգուշացնել ձեզ. աշխարհն ահռելի իրադարձությունների նախաշեմին է․ Լուկաշենկո

22:04, 12 հունվար 2024
Ուզում եմ զգուշացնել ձեզ. աշխարհն ահռելի իրադարձությունների նախաշեմին է․ Լուկաշենկո

Գալիք տարին դժվար ու աղմկոտ է լինելու, աշխարհը ահռելի իրադարձությունների շեմին է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հին Նոր տարվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

«Ուզում եմ զգուշացնել ձեզ. աշխարհն ահռելի իրադարձությունների նախաշեմին է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։ Բելառուսի նախագահն աշխարհում ստեղծված իրավիճակը համեմատել է բարակ սառույցի վրա քայլելու հետ։ «Անզգույշ քայլ, և մենք կարող ենք խեղդվել և տապալել պետությունը»,- նկատել է նա։ Լուկաշենկոն կարծում է, որ 2024 թվականը շատ դժվար է լինելու. «Ելնելով բոլոր իրադարձություններից՝ պետք է, որ շատ աղմկոտ լինի»,- պարզաբանել է նա։

Բելառուսի ղեկավարը մատնանշել է Միացյալ Նահանգների շարունակվող համառ փորձերը՝ «ղեկավարել աշխարհը», ինչպես դա անում էր ԽՍՀՄ փլուզումից հետո: «Ուկրաինա, Մերձավոր Արևելք, այսօր արդեն կա Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների սահմանը, հութիները... Կան ցուցադրական ռմբակոծություններ միայն հանուն Ամերիկայի առաջիկա ընտրությունների, և մենք պետք է ցույց տանք մեր «հերոսությունը»»,- ասել է Լուկաշենկոն։

«Ամբողջ մոլորակը կարող է հրդեհվել»,- ընդգծել է Բելառուսի նախագահը և կոչ արել կանխել դա։