Հետևեք մեզ։

Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

00:03, 13 հունվար 2024
Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
 
Հունվարի 12-ին, ժամը 20։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուր և Աճառյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» (վարորդ՝ Հ․ Ք․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Toyota» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։