Հետևեք մեզ։

Ստեփանավանի քաղաքապետը հայտնել է՝ ինքը առնչություն չունի դեպքի հետ. կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը. փաստաբան

00:08, 13 հունվար 2024
Ստեփանավանի քաղաքապետը հայտնել է՝ ինքը առնչություն չունի դեպքի հետ. կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը. փաստաբան

Ստեփանավանի քպական քաղաքապետը հայտնել է, որ ինքը առնչություն չունի դեպքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում  գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը անդրադառնալով աղմկահարույց միջադեպին:

«Գագիկ Կարապետյանը իր հեռախոսով ձայնագրել է իր և քաղաքապետի միջև տեղի ունեցած խոսակցությունը, հետևաբար առաջիկայում հանրությունը կտեղեկանա ով է ճիշտ, ով՝ սխալ:

Շտապ օգնության բրիգադը արձանագրել է, որ Գագիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց քաղաքի կամրջի տարածքից, որով փորձ է կատարվել շեղել իրականությունը, ձայնագրության առկայության պայմաններում շտապ օգնության աշխատակիցները նախապես չխոստացված պարտակման համար ևս ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Գագիկ Կարապետյանի լիարժեք ապաքինումից հետո կհրավիրենք մամլո ասուլիս, որտեղ կհրապարակվի սկանդալային ձայնագրությունը: Իսկ մինչ այդ ստեք ինչքան կարող եք»,- գրել է նա: