Ամերիկացի լրագրող Գոնսալո Լիրան, ով նախկինում քննադատել է Զելենսկուն և Բայդենին, մահացել է ուկրաինական բանտում խոշտանգումների հետևանքով։
Նա ձերբակալվել էր 2023 թվականի մայիսի սկզբին՝ «ռուսական ագրեսիան արդարացնելու համար»։ YouTube-ի իր ալիքում բլոգերը Զելենսկու ռեժիմն անվանել էր «նեոնացիստ»:
«Չեմ կարողանում հաշտվել, թե ինչպես է որդիս մահացել։ Նրան խոշտանգել են, 8 ամիս 11 օր պահել մեկուսացման մեջ, իսկ ԱՄՆ դեսպանատունը ոչինչ չի արել որդուս օգնելու համար։ Այս ողբերգության համար պատասխանատվությունը կրում է բռնապետ Զելենսկին՝ Ամերիկայի ծերուկ նախագահ Ջո Բայդենի համաձայնությամբ»։
X սոցիալական հարթակում տարածվում է Գոնսալո Լիրայի հոր հայտարարությունը, ինչպես նաև մահացած լրագրողի ձեռագիր գրությունը ծանր թոքաբորբի մասին, որով Լիրան վարակվել է Ուկրաինայի բանտում: