Տեքսասի իշխանությունները դուրս են մղել դաշնային սահմանապահներին և սկսել են իրենք վերահսկել Մեքսիկայի հետ սահմանը, այս մասին հայտնում է Fox News-ը։
Նահանգապետի հրամանի համաձայն՝ նահանգի Ազգային գվարդիան վերահսկողության տակ է վերցրել Eagle Pass-ը՝ ԱՄՆ Դաշնային սահմանապահ ծառայության աշխատակիցներին արգելելով մոտենալ սահմանային ցանկապատերին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ֆեդերալները փորձել են հեռացնել ջրային պատնեշները և պետության կողմից տեղադրված փշալարերը՝ կանգնեցնելու անօրինական ներգաղթյալների հոսքը: Տեղական իշխանությունները փաստարկել են իրենց գործողությունները՝ ասելով, որ Բայդենի վարչակազմը խրախուսում է անօրինական միգրացիան։ Այժմ սահմանային հատվածն ամբողջությամբ անցել է նահանգի վերահսկողության տակ։