Հետևեք մեզ։

Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին, նրա արտասանած սաղմոսը քաղաքական նկատառումով էր. Տեր Արշակ Խաչատրյան. 168.am

14:28, 13 հունվար 2024
Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին, նրա արտասանած սաղմոսը քաղաքական նկատառումով էր. Տեր Արշակ Խաչատրյան. 168.am

Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Նրա (Նիկոլ Փաշինյանի,- հեղ.) ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։

Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

 

«Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու աղոթքը օգտագործում ես քո առավելությունը ընդգծելու, քեզ թագավորի հետ համեմատելու համար, ընդունելի չէ։ Աղոթքի նպատակը մեղքերից ձերբազատվելն է, ոչ թե քաղաքական մեսիջներ ուղարկելը: 

Հաճախ էլ իրեն համեմատում է Պապ թագավորի հետ։ Բայց Պապն այն թագավորը չէր, որի հետ պետք է համեմատվել»:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքով`

Ավելի ուրախ է, որ իշխանությունները չեն մասնակցում Սուրբծննդյան պատարագին, որովհետև Սուրբ պատարագին նրանց մասնակցությունն ավելի շատ խնդիրներ է առաջացնում, քան չմասնակցելը։

 

«Իշխանության որևէ ներկայացուցիչ չէր եկել. համենայն դեպս ես բարձրագույն իշխանությունից որևէ մեկին չեմ տեսել Սուրբծննդյան պատարագին»,-ասել է նա։

 

 

Ուզում եմ շնորհավորել Սաղմոսով. թագավորը հույսը դնում է Տիրոջ վրա, թող աջդ հասնի բոլոր քեզ ատողներին. Փաշինյան (տեսանյութ)