Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սանկտ Պետերբուրգում Wildberries-ի պահեստային համալիրում հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր մակերեսով տարածք է այրվում։
Սանկտ Պետերբուրգում անօրինական է գործել Wildberries-ի պահեստը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտարարել է շինարարության պետական վերահսկողության մարմնի ղեկավարի պաշտոնակատար Վյաչեսլավ Զախարովը։
«Շինարարության պետական վերահսկողության մարմինը թույլտվություն չի տվել շահագործման հանձնել Wildberries պահեստը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը»,- ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վյաչեսլավ Զախարովի խոսքերը փոխանցում է REN TV-ն։