ՌԴ ՆԳՆ-ն հայտնի բլոգեր Ալեքսանդր Շպակի նկատնամբ հայտարարել է հետախուզում, այդ մասին հայտնի է դառնում գերատեսչության տվալների բազայից։
Խուզարկության համար հիմք է հանդիսացել քրեական գործը։ Հրապարակումը թույլ է տալիս ենթադրել, որ խոսքը, հնարավոր է, ռուսական բանակը վարկաբեկելու մասին է։
Նախկինում Ալեքսանդր Շպակին պահանջել էին ճանաչել օտարերկրյա գործակալ՝ հատուկ գործողության քննադատության պատճառով։ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ներկայացուցիչները համապատասխան հայտարարությամբ դիմել են Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։
Օգոստոսի 21-ին Մոսկվայի Տվերսկոյի դատարանը ստացել է հերթական հաղորդումը, որը կազմվել էր Շպակի դեմ ռուսական բանակը վարկաբեկելու համար։ Նշվում է, որ Շպակը իր սոցիալական ցանցերում բացասաբար է արտահայտվել ռուս զինվորականների մասին։ Բլոգերի դեմ առաջին երկու գործերը հարուցվել են օգոստոսի 1-ին։