Ուկրաինան շարունակում է մնալ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։ Նրա հետ համաժողովը վարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Կիև այցը ֆրանսիացի նախարարի առաջին արտասահմանյան այցն էր այս պաշտոնում նշանակվելուց հետո։
Լրագրողների հետ հանդիպելուց առաջ նախարարը հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացիների հիշատակին։ «Այս կանայք և տղամարդիկ պաշտպանում են շատ ավելին, քան պարզապես երկիրը՝ ողջ Եվրոպայի անվտանգությունը, մեր արժեքները», - գրել է նա X սոցիալական ցանցի պաշտոնական էջում։