Հետևեք մեզ։

Ես չունեմ ձեռագիր, իմ ձեռագիրը չկրկնվելն է․ չճանաչող մարդը չպետք է հասկանա, որ տվյալ անձի մոտ կատարվել է վիրահատություն․ պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքան (տեսանյութ)

18:06, 13 հունվար 2024

Բժշկական գիտությունների թեկնածու, դոկտոր, պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը Hayastan.news-ի հետ զրույցում խոսել է ժամանակակից տենդենցերի, պացիենտների ցանկությունների, բնական գեղեցկությունը պահպանելու և այլ հարցերի մասին։

 

Հայկ Ենոքյանն իր խոսքում նշում է, որ արդեն հավասար են կանայք և տղամարդիկ դիմում իրեն արտաքին փոփոխության համար, և կարևոր դիտարկում է անում․ «Կուզենայի, որ դիմելուց տղամարդիկ, այնուամենայնիվ, պահպանեն առնականությունը, ոչ թե ձեռք բերեմ ինչ-որ ֆեմինիզացիայի երևույթներ»։

 

Բժիշկն ասում է, որ հաճախ մարդիկ սթրեսային վիճակից ելնելով որոշում են դիմել վիրահատության․ «Ամեն ինչ չէ, որ պացիենտն ուզում է, պետք է կատարել։ Ես շատ եմ մերժում, ես ամեն դիմողի չեմ վիրահատում, նախ պետք է վստահ լինեմ, որ դա իրեն երջանկացնում է։ Մենք պետք է տարաբաժանենք, թե պացիենտն ինչ է ուզում։ Շատ բաներ կան, որ չեմ անում, ոչ թե որովհետև չեմ կարող, այլ չեմ ուզում, որովհետև կան բարոյական և մանսագիտական սկզբունքներ»։

 

Ինչ վերաբերում է իր ձեռագրին, ապա Հայկ Ենոքյանն ասաց․ « Ես 4000-ից ավելի միայն ռինոպլաստիկա եմ կատարել, և ոչ մի քիթը մյուսին նման չէ, հավատացեք, որովհետև, ես անձամբ երբեք չեմ ձգտում նույնատիպ քիթ ստանալ։ Երբ ասում են՝ կա վիրաբույժի ձեռագիր հասկացողություն, ես չունեմ ձեռագիր, իմ ձեռագիրը չկրկնվելն է, այսինքն՝ մարդու դիմագծերին համահունչ դու պետք է ստանաս արդյունքը, ոչ թե՝ ես ուզում եմ էսպես, անում եմ էսպես։ Դրա համար չճանաչող մարդը չպետք է հասկանա, որ տվյալ անձի մոտ կատարվել է վիրահատություն»։

 

Բժշկի առօրյայի, նախասիրությունների, ընթերցանության, երաժշտության անհրաժեշտության, հայերի ու օտարազգիների պահանջների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։