Ադրբեջանից ինչ են ասում, ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ասում են՝ մենք հասանք նրան, որ արձանագրվի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» և, որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ երկուսից ոչ մեկը չկա գրած, նման բան ընդհանրապես գոյություն ունի գրած։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվել է Գավառ քաղաքում:
«Ոչ մի տեղ գրած չէ, որ ՌԴ-ն Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի։ Ընդհակառակը, գրած է, որ ՀՀ-ն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում և բնական է։ Էլ չեմ ասում, Ադրբեջնն արդեն երեք տարի է «Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում, հղում անելով նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Ով «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, խոստանում եմ դրական պարգև, բայց այդ պարգևը ոչ ոչ չի կարող ստանալ, որովհետև այդ հայտարարության մեջ նման բան գոյություն չունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։