Հետևեք մեզ։

Բժշկին մարմնական վնասվածքներ հասցնողները եղբայրներ են․ նրանք ձերբակալվել են

19:52, 13 հունվար 2024
Բժշկին մարմնական վնասվածքներ հասցնողները եղբայրներ են․ նրանք ձերբակալվել են

Հունվարի 13-ին՝ ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։

 

Աջափնյակի բնակիչը տարեսկզբից մինչ օրս 30 անգամ շտապօգնություն է կանչել․ 3 անձինք ծեծել են բժշկին, ով ուղեղի ցնցում է ստացել

 

 

Վերլուծական