Հետևեք մեզ։

Կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հետ․ ՊՆ

21:00, 13 հունվար 2024
Կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի հետ․ ՊՆ

Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:  Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ: