Հետևեք մեզ։

Մինչև ո՞ր ծայրահեղ անարմատ էակը կարող է դառնալ իմ հայրենակիցը․ Աննա Մայիլյանը՝ թուրքական խաղալիք վաճառելու մասին

21:48, 13 հունվար 2024
Մինչև ո՞ր ծայրահեղ անարմատ էակը կարող է դառնալ իմ հայրենակիցը․ Աննա Մայիլյանը՝ թուրքական խաղալիք վաճառելու մասին

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, ՀՀ վաստակավոր արտիստ, հոգևոր և դասական երգերի կատարող Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  «Չեմ հասկանում, մինչև ուր՞ է իջնելու հայ ժողովուրդը։ Ի՞նչ է նշանակում թշնամու դրոշով խաղալիքներ վաճառել շուկայում։ Մինչև ո՞ր ծայրահեղ անարմատ էակը կարող է դառնալ իմ հայրենակիցը։ Ուրեմն արժանի ենք այն ամենին ինչ ունենք այսօր։ Միթե՞ անորակ երգերի և ֆիլմերի, ստամոքսաուղեղային ապրելակերպի միջոցով հայրենակիցս արագ կերպով դարձավ մուտանտ։ Միթե՞ հույս չկա, որ բանականությունը կարթնանա, գենի գոնե կես տոկոսը կհաղթի։ Տեր Աստված, արթնացրու մեր արժանապատվությունը»։

Վաճառվող խաղալիքի տեսանյութն՝ այստեղ։