Հետևեք մեզ։

Սոսի Խանիկյանի մահվան ելքով վրաերթի գործը նորից կքննվի․ փաստաբան

23:16, 13 հունվար 2024
Սոսի Խանիկյանի մահվան ելքով վրաերթի գործը նորից կքննվի․ փաստաբան

Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի։ Այս մասին ֆեյբուքյա իր էջում գրառում է կատարել փաստաբան Թամարա Բաղդասարյանը։

«Չնայած ոմանց մեծ ջանքերին՝ Սոսի Խանիկյանի վրաերթի գործը նորից կքննվի։ Հուսամ այս անգամ մեղավորները կենթարկվեն պատժի։ Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է և ուժ է ստացել կարճման դեմ մեր կողմից ներկայացված բողոքը բավարարելու մասին որոշումը»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Սոսի Խանիկյանը 2021 թվականի մարտի 1-ին ավտովթարի զոհ է դարձել։ Նա սցենարիստ էր, նաև բազմաթիվ հիթերի հեղինակ։

Վերլուծական